Հայաստանում անցկացվելու են թենիսի տղամարդկանց և կանանց մրցաշարեր և պատանեկան առաջնություն

PanARMENIAN.Net - Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը և «Ամերիաբանկի»-ի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը հանդես եկան համատեղ ասուլիսով թենիսի միջազգային մրցաշարերի վերաբերյալ։Այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն տղամարդկանց և կանանց չորս “Futures” մրցաշարեր: Մրցաշարերից մեկում խաղարկվելու է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գավաթը։ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2011թ-ին Հայաստանի Թենիսի Ֆեդերացիային հատկացրել է 40 մլն դրամ, որից 9 միլիոնը կկազմի ՎիվաՍել-ՄՏՍ-ի գավաթի մրցանակային ֆոնդ։

Այս տարի Հայաստանում մեկնարկելու է նաև միջազգային պատանեկան յոթ առաջնություն, ինչպես նաև վերը նշված պրոֆեսիոնալ մրցաշարերը, որոնք կանցկավեն հետևյալ օրերին՝ հուլիսի 2-8 «Ամերիա Քափ» տղամարդկանց մրցաշար, հուլիսի 9-16 «Օրանժ Թենիս Քափ» տղամարդկանց մրցաշար, հոկտեմբերի 1-7 «ՎիվաՍել-ՄՏՍ Քափ» կանանց մրցաշար և հոկտեմբերի 8-14-ը։

Այս մրցաշարերի համար մրցանակային ֆոնդը սահմանել են նաև «Ամերիա»խումբը (15000 ԱՄՆ դոլար) և «Օրանժ Թենիսը» (15000 ԱՄՆ դոլար):

«Մեծ թենիսով զբաղվել ցանկացողները պետք է վստահ լինեն, որ կարող են մեր երկիրը հաջողությամբ ներկայացնել միջազգային ասպարեզում: Հաղթանակների ճանապարհը սկսվում է խրախուսանքից և վստահելուց: Սպորտին գործընկեր լինելու մեր պատրաստակամության հիմքում հենց այդ համոզմունքն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդիսանում է Հայաստանի Թենիսի Ֆեդերացիա 2011թ-ի գլխավոր հովանավորը, «Ամերիա» խումբը տարվա գործընկերն է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ մայիսի 22-ից հունիսի 5-ին առաջին անգամ հայկական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվեց Մեծ սաղավարտի “Roland Garros” մրցաշարը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության շնորհիվ վերջին տարիներին մայրաքաղաքում անցկացվել են Ֆեդերացիայի գավաթի (Fed Cup) և Դևիսի գավաթի (Davis Cup) մրցաշարերը: Մայիսին կանանց հավաքականը մասնակցել է Եգիպտոսում կազմակերպված, իսկ տղամարդկանց հավաքականը` Մակեդոնիայում անցկացված աշխարհի Ֆեդերացիայի գավաթի թիմային առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---