Քաղաքապետը վստահեցնում է` Երևանում շների սպանդ չի իրականացվում

Քաղաքապետը վստահեցնում է` Երևանում շների սպանդ չի իրականացվում

PanARMENIAN.Net - Երևանում շների սպանդ չի իրականացվում: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

«Մեր բյուջեի և մեր հնարավորությունների պարագայում փորձում ենք մաքսիմալ մարդասիրական ձևով այդ խնդիրը լուծել և միաժամանակ մտածում ենք հետագա քայլերի մասին: Բայց եկեք ընդունենք, որ հասարակության մի ստվար զանգված էլ մեզանից պահանջում է լուծել ագրեսիվ, գազազած և շրջապատի համար վտանգ ներկայացնող շների հարցը: Վստահ եմ, եթե նրանք էլ իրենց հերթին նույն ձևով կազմակերպված արշավ սկսեին, ապա Facebook-ում իրենք կզբաղեցնեին շատ ավելի մեծ ծավալ”,- գրել է քաղաքապետը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---