«Ոսկե ծիրան» կինոփառատոնում ներկայացվելու են հայ-թուրքական կինոպլատֆորմի ֆիլմերը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնում ներկայացվելու են հայ-թուրքական կինոպլատֆորմի ֆիլմերը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվեն հայ-թուրքական կինոպլատֆորմի բոլոր 5 ֆիլմերը: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Հայ-թուրքական կինոպլատֆորմի ֆիլմերի համաշխարհային պրեմիերաները կայացել են ս.թ. ապրիլի 12-ին` Ստամբուլի 30-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Դրանք էին Դիանա Կարդումյանի «Գալաթա»-ն, Կանայ Օզդենի «Տիկնիկային թատրոն»-ը, Գյուլենգյուլ Ալթինթասի «Մի կորչեք, երեխաներ»-ը, Արթուր Սուքիասյանի «Աղավնիների վարպետ»-ը և Գոռ Բաղդասարյանի «Հարևաններ»-ը:

Ալթինթասի «Մի կորչեք, երեխաներ» ֆիլմը պատմում է Տուզլայի մանկատան մասին, որտեղ մեծացել է Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:

2010 թ-ին Հայ-թուրքական կինոպլատֆորմը տրամադրել է համատեղ արտադրության դրամաշնորհներ Հայաստանի և Թուրքիայի կինոգործիչների կողմից նկարահանված ութ կարճամետրաժ ֆիլմերի համար, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական համագործակցության հիմնադրամի համատեղ ուժերով:

«Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը:

4  01.07.11 - Երևանում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի և Հայաստանում ներկայացված դեսպանատների ու միջազգային կառույցների համագործակցությանը նվիրված մամուլի ասուլիս
 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---