«Ոսկե ծիրան» կինոփառատոնը ընդլայնում է համագործակցության դաշտը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի հետ առաջին անգամ համագործակցելու են մի քանի դիվանագիտական ներկայացուցիչներ և գրասենյակներ: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Դեսպանատներից, այս տարի առաջին անգամ կհամագործակցեն Հայաստանում Իսրայելի և Ավստրալիայի դեսպանատները: Ավստրալիայի դեսպանատունը, որը գտնվում է Մոսկվայում, փառատոնին ներկայացրել է մեկ ֆիլմ: Միջազգային կառույցներից կինոփառատոնի հետ կհամագործակցեն ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամը: Հենց վերջինիս ջանքերով կազմակերպվել է ԱՊՀ-ի կազմավորման 20-ամյակին նվիրված ծրագիրը: Այս ծրագրի շրջանակերում կցուցադրվեն ԱՊՀ երկրներից 10 ֆիլմեր: Կլինեն 20-ից ավելի հյուրեր Ռուսաստանից, Ղազախստանից, Կիրգիզիայից, Տաջիկստանից, Մոլդովայից և այլ երկրներից:

Այս տարի կինոփառատոնը կշարունակի իր համագործակցությունը «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի և Գյոթեյի ինստիտուտի հետ: Կշարունակվեն նաև Հայաստանում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Նիդերլանդների, Բրազիլիայի, Ռուսաստանի դեսպանատների հետ, որոնց աջակցությամբ կայանալու են իրենց երկրի հայտնի ռեժիսորների ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---