Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ. Ղարաբաղում կարելի է ռազմական գործողություններ սկսել ցանկացած ժամանակ

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ. Ղարաբաղում կարելի է ռազմական գործողություններ սկսել ցանկացած ժամանակ

PanARMENIAN.Net - «Ես չեմ կարծում, որ կազանյան հանդիպումը վերջինն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների գործընթացում: Այդ հանդիպումները այսուհետ ևս պետք է շարունակվեն: Ամեն դեպքում բանակցությունների ներուժը սպառված չէ»,- նշել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Գասանովը:

Գասանովի խոսքով, համանախագահների կառույցը, այդ թվում` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները պետք է ուժեղացնեն իրենց ճնշումը Հայաստանի վրա` կապված «նրա ապակառուցողական դիրքորոշման» հետ: Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը, ապա, Գասանովի համոզմամբ, պատերազմը կարելի է վերսկսել ցանկացած ժամանակ, սակայն մինչ այդ անհրաժեշտ է օգտագործել խաղաղ գործընթացի բոլոր հնարավորությունները, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---