Վատիկանը կհրապարակի գաղտնի փաստաթղթեր Հայոց ցեղասպանության մասին![]() ![]() PanARMENIAN.Net - Վատիկանը փաստաթղթերով և տեղեկավությամբ հարուստ գիրք է հրապարակում Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է Agenzia Giornalistica Italia-ն, գրքում տեղ են գտնելու փաստաթղթեր Վատիկանի գաղտնի արխիվից: Մոնսենյեր արխիվի պատասխանատու Սերջիո Պագանոն այս տարվա փետրվարին Հռոմում «Lux in Arcane» ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է. «Կարդալով այդ փաստաթղթերը` ինձ համար ամոթալի էր, որ մարդ եմ, որովհետև դրանք ստիպում են ինձ տեսնել միայն մութ գործեր»: Պագանոն ասել է, որ ընթերցել է փաստաթղթեր կտտանքների մասին, որոնց ենթարկվել են հայերը Ցեղասպանության ժամանակ, և ցավ ու սարսափ ապրել: Վատիկանի գաղտնի արխիվի պատասխանատուն հայտարարել է, որ 2-3 տարի անց այդ շրջանի փաստաթղթերը ենթակա կլինեն հրապարակման: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |