ՀՖՀՀ երկու ուսանողներ իրենց արտադրական պրակտիկան կանցկացնեն Ֆրանսիայում 6 հուլիսի 2011 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) Մշակութային հաղորդակցություն, տուրիզմ և մենեջմենթ մասնագիտությամբ մագիստրատուրայի ուսանողներից երկուսը առաջիկայում իրենց արտադրական պրակտիկան կանցկացնեն Ֆրանսիայում: Պրակտիկաները ունեն կոնկրետ առաքելություն: Ուսանողներից մեկը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համար կուսումնասիրի ֆրանսիական տուրիզմի գրասենյակների (office de tourisme) փորձը՝ այն Հայաստանում տեղայնացնելու նապատակով: Մյուս ուսանողի պրակտիկայի արդյունքում Հայաստանում կկազմակերպվի Վալուայի հայտնի դաշնամուրի փառատոնը : (Festival Piano en Valois ) : Մագիստրատուրայի շրջանակում ձեռք բերված գիտելիքների և ֆրանսիացի գործընկերների փորձառության համադրմամբ այս պրակտիկաների արդյունքում կոնկրետ ուղղություններով կստեղծվեն նոր հնարավորություններ մեր երկրում տուրիզմի և մշակութային գործունեության զարգացման համար: Երկամսյա այս պրակտիկաների կազմակերպումը Ֆրանսիայում հնարավոր է դարձել Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինասական աջակցության շնորհիվ: Ինչ վերաբերում է Մշակութային հաղորդակցություն, տուրիզմ և մենեջմենթ մասնագիտությամբ մագիստրատուրային, այն ստեղծվել է 2010թ. ՀՀ մշակույթի նախարարի առաջարկով և ԿԳ նախարարի աջակցությամբ : Մագիստրոսական այս ծրագիրը տևում է մեկ տարի և նպատակ ունի ֆրանսերենին տիրապետող անձանց հնարավորություն տալ ձեռք բերել՝ նոր մասնագիտություն՝ մշակութային գործունեության և տուրիզմի կառավարման ոլորտներում: Հայաստանի բուհական համակարգում նման մեկամյա մագիստրոսական ծրագիր ներդրվում է առաջին անգամ : Մագիստրոսական այս ծրագիրը հովանավորվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից, որը ծրագրի բացառիկ գործընկերն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |