Հայ հեղինակի վեպը “ForeWord Reviews” ամսագիրը ճանաչել է լավագույնը 6 հուլիսի 2011 - 12:41 AMT PanARMENIAN.Net - “ForeWord Reviews” ամերիկյան ամսագիրը հայտարարել է 2010թ. «Տարվա գիրք» մրցանակաբաշխության հաղթողներին, ովքեր մեծարվել են Նյու Օրլինսի ամերիկյան գրադարանային միության գիտաժողովի ժամանակ: «Գեղարվեստական գրականության» անվանակարգում չորս լավագույն վեպերի շարքում հայտնվել է ամերիկաբնակ գրող Արմեն Մելիքյանի «Ճանապարհորդություն դեպի Կուսաստան: Թուղթ առաջին» գիրքը: «Ճանապարհորդություն դեպի Կուսաստան»-ն, ըստ ամսագրի, ինչ-որ առումով հիշեցնում է Ջեյմս Ջոյսի, Թոմաս Փինչոնի, Ումբերտո Էկոյի և այլոց վիպական նմանակումները: Իր ոճով, նորարարական լեզվով, համապատկերային և բնաբանային հսկայական ծավալով, այս գիրքն արարման մեջ գտնվող գրական հեղափոխության բացառիկ օրինակ է: Արմեն Մելիքյանը գիտական ճառ է պաշտպանել Վաշինգթոնի ամերիկյան համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժնում, սակայն թողել է քաղաքականությունը և սկսել է զբաղվել գրականությամբ: «Ճանապարհորդություն դեպի Կուսաստան: Թուղթ առաջին»-ը նրա առաջին գիրքն է: “ForeWord Reviews” ամսագիրը լույս է տեսնում տարեկան վեց անգամ և ամփոփում է անկախ հեղինակների կողմից հրատարակված գրքերը: Ամսագիրն ունի 20.000 ընթերցող: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |