Կառավարությունում քննարկել են Աշտարակ-Թալին ճանապարհի երկշարքանի մասը քառաշարքի վերակառուցելու պայմանները![]() 6 հուլիսի 2011 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մամլո ծառայությունը, օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել է Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի երկշարքանի երթևեկելի մասի քառաշարք երթևեկելի մասի վերակառուցման պայմանները: Նիստում անդրադարձ է կատարվել նաև Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի վերակառուցման և Երևան-Արարատ ճանապարհահատվածի ճանապարհային անվտանգության բարելավման կապալառուի ձեռքբերման մրցույթի պայմաններին և կապալառուի հետ կնքվելիք պայմանագրի հատուկ պայմաններին: Կառավարման խորհրդի անդամներն իրենց տեսակետներն ու դիտարկումներն են արտահայտել քննարկվող հարցի կապակցությամբ: Ընդհանուր առմամբ, հավանության արժանացնելով ներկայացված փաստաթուղթը` խորհուրդը որոշել է հիմք ընդունել այն մրցույթ հայտարարելու համար: Մեկ այլ հարցով «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի քարտուղար է նշանակվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |