Հայաստանի ԱԳՆ. Հիմնարար սկզբունքների շուրջ տեղաշարժը հնարավոր է, եթե Բաքուն ետ վերցնի 10 շտկումները

Հայաստանի ԱԳՆ. Հիմնարար սկզբունքների շուրջ տեղաշարժը հնարավոր է, եթե Բաքուն ետ վերցնի 10 շտկումները

PanARMENIAN.Net - Հայաստանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման վերաբերյալ առաջխաղացումը հնարավոր է, եթե Ադրբեջանը ետ վերցնի 10 առաջարկները, որոնք կատարել է Կազանի եռակողմ հանդիպման ժամանակ: Այդ մասին Երևանում ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին:

Նա շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին հակամարտության հիմնարար սկզբունքների հարցում համաձայնության հանգելուն ուղղված ջանքերի համար:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ:

Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

5  08.07.11 - Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---