Երկու վրացական թերթեր որպես բողոքի նշան Սահակաշվիլու դեմքը ծածկել են սև քառակուսիներով![]() 12 հուլիսի 2011 - 20:43 AMT PanARMENIAN.Net - «Ռեզոնանսի» և «Ալիա» վրացական թերթերը ակցիա են կազմակերպել լուսանկարիչների աջակցության համար, որոնց ձերբակալել են լրտեսության մեղադրանքով: Հուլիսի 12-ին լույս տեսած թերթերի համարներում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու դեմքը ծածկված է սև քառակուսիներով, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Պատկերների տակ գրություն է` «Այստեղ պետք է լիներ լուսանկար, բայց ֆոտոթղթակիցները ձերբակալված են»: Վրացի լրագրողներն արդեն մի քանի ակցիա են անցկացրել ձերբակալված լուսանկարիչների աջակցության համար: 2011-ի հուլիսի 7-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն և ևս չորս լուսանկարիչներ ձերբակալվել են: Վրացական ուժային կառույցների ներկայացուցիչները հայտարարել են, որ նրանց կասկածում են արտասահմանյան հետախուզական ծառայության հետ համագործաակցության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |