1,5 տարուց հայ-չինական համատեղ «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկությունը կաշխատի ողջ հզորությամբ

1,5 տարուց հայ-չինական համատեղ «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկությունը կաշխատի ողջ հզորությամբ

PanARMENIAN.Net - 2010թ. գործարկված հայ-չինական համատեղ «Շանսի-Նաիրիտ» գործարանը 3 տարում պետք է հասնի նախագծային հզորություններին, Երևանում ասել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: «Աշխատանքն այդ ուղղությամբ ընթանում է ըստ ժամանակացույցի: Այսօր արդեն ընկերությունը հասել է նախատեսված հզորության 50 տոկոսին, իսկ առաջիկա 1,5 տարում կաշխատի արդեն ողջ հզորությամբ, արտադրելով 30 հազար տոննա կաուչուկ»,-ասել է նա:

Արմեն Մովսիսյանը հավաստիացրել է, որ մեկ տարուց «Շանսի-Նաիրիտը» արդեն շահույթ կստանա, իսկ սեփականատերերը կկարողանան դիվիդենդներ ստանալ՝ կախված համաշխարհային գներից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---