Նավթի համաշխարհային գների անկանխատեսելիությունն արգելակել է Իրան-Հայաստան նավթատարի շինարարությունը

PanARMENIAN.Net - Առաջիկայում նախատեսվում է Իրանից Հայաստան նավթատարի շինարարության բանակցությունների վերսկսման շուրջ աշխատանքային հանդիպում: Այդ մասին հուլիսի 13-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքով, նավթատարի շինարարությունը կախված է մի շարք գործոններից, մասնավորապես, նավթի գների համաշխարհային տատանումներից: «Երբ համաշխարհային շուկաներում սկսվել է նավթի գների տատանումը, իրանական կողմը զերծ է մնացել այնքան ժամանակ, մինչև պարզ է դարձել, թե ինչ է կատարվում»,- ասել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---