14 հուլիսի 2011 - 14:23 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լի Հունցիի «Ձմեռային արձակուրդ» ֆիլմը պատմում է սովորական չինական քաղաքի խուճապի մասին

«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ներկայացված է չինացի երիտասարդ ռեժիսոր Լի Հունցիի «Ձմեռային արձակուրդ» ֆիլմը:

«Իմ ֆիլմը մարդկության մասին է: Ինձ մանկուց հետաքրքրել է, թե որն է մարդկության առաքելությունը և մինչ այժմ փնտրտուքներիի մեջ եմ: Ես ֆիլմ նկարահանելուց առաջ պատմություններ եմ գրել, որոնք էլ հիմք են հանդիսացել ապագա ֆիլմերի համար: Ես փորձել եմ ներկայացնել իրական պատմություն, ոչ թե երևակայական աշխարհ»,- ասաց Հունցին: Ֆիլմի նկարահանումները տևել են 2 տարի: Ֆիլմը մասնակցել է 40-ից ավելի փառատոնների: Ռեժիսորը բացառապես հեղինակային ֆիլմեր է նկարահանում, որը շատ մեծ դժվարության է հանդիպում Չինաստանում և Հունցիի ֆիլմերը չեն ցուցադրվում կինոթատրոններում, որովհետև դրանք պետական պատվերներ չեն:

Ֆիլմի սյուժեն անցնում է Հյուսիսային Չինաստանի սովորական մի քաղաքում. գործող անձիք են ինը դեռահաս, երկու երեխա` մի խումբ անորոշ մեծահասակների հետ: Ոչ մի զբաղմունք չունեցող այս անձինք ապրում են մի վայրում, որտեղ ոչինչ չի կատարվում: Պատումը սկիզբ է առնում վհատ միջավայրում և հետզհետե համակվում անսպասելի խուճապի զգացումով` ճիշտ ինչպես առօրյա կյանքը, որ նրանք ապրում են, ինչպես և այն ճակատագիրը, որ վիճակված է մեզ:

Լի Հունցին ծնվել է 1976թ-ին, Չինաստանի Շանդոն քաղաքում:Բանաստեղծ և վիպասան Լի Հունցին 1999-ին ավարտել է Չինաստանի Գեղարվեստիկենտրոնական ակադեմիան: Նրա հիմնական երկերն են «Ապաքինում» բանաստեղծական ժողովածուն, «Երջանիկ մարդ» և «Ջահել հոգու նման» վեպերը: Առաջին խաղարկայինֆիլմը` «Այսքան շատ բրինձ»-ը (2005), Լոկառնոյի 58-րդ ՄԿՓ-ում արժանացել է NETPAC-ի(Ասիական կինոյի զարգացման ցանց) մրցանակին: Երկրորդ խաղարկայինը` «Առօրեականարձակուրդը» (2008), Լոնդոնի 52-րդ կինոփառատոնում առաջադրվել է FIPRESCI-իմրցանակին: «Ձմեռային արձակուրդը» Լի Հունցիի երրորդ խաղարկային աշխատանքն է:

ՖՈՏՈՇԱՐՔ