Այժմ օրական ակտիվանում է Android-ով աշխատող 550 000 սարք![]() 15 հուլիսի 2011 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Google-ի գործադիր տնօրեն Լարի Փեյջը հայտարարել է որոշ վիճակագրական տվյալներ բջջային ոլորտում ընկերության աճի մասին։ Այս մասին հայտնում է MobileBurn-ը։ Այժմ օրական ակտիվանում է Android օպերացիոն համակարգով աշխատող 550 000 սարք։ Այս թիվը մի քանի շաբաթում աճել է 50 000-ով։ Հունիսի 28-ին Android-ի գլխավոր տնօրեն Էնդի Ռուբինը հայտարարել էր օրական 500 000 սարքի ակտիվացման մասին։ Google-ը հայտնում է, որ այս արագ աճի շնորհիվ այժմ աշխարհում կա 400 տեսակ սարքավորում՝ աշխատող Android համակարգով և Android սարքերի ընդհանուր քանակն ամբողջ աշխարհում հասել է 135 միլիոնի։ Android սարքավորումների նման աճով Android Market-ը կսկսի առաջ անցնել Apple-ի iTunes App Store-ից։ Android Market-ում միչն այժմ գրանցվել է 6 միլիարդ ներբեռնված ծրագիր, իսկ App Store-ում՝ 15 միլիարդ։ Android Market-ում կա 250 000 ծրագիր, մինչդեռ App Store-ը շարունակում է առաջատարը մնալ 425 000 ծրագրով։ Android սարքերի օրական ակտիվացման աճ նկատվում է ամեն օր և թվում է, թե Android-ը կշարունակի առաջատարը մնալ սմարթֆոնների շուկայում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |