Երևանում Իսրայելի գլխավոր դատախազի տեղակալի մասնակցությամբ տեղի կունենա «Դատախազության դպրոց» սեմինարը15 հուլիսի 2011 - 21:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Իսրայելի գլխավոր դատախազի տեղակալ Յեհուդա Շեֆֆերին, ով Հայաստանում է գտնվում Էգմոնտ խմբի 19-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով: Կողմերը քննարկել են ինչպես ապօրինի կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտերի օրինականացման դեմ պայքարի առանձնահատկությունների, այնպես էլ երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում կողմերը ընդգծել են նաեւ հուլիսի 16-ին կայանալիք սեմինար-քննարկման կարեւորությունը, որը տեղի կունենա «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում՝ իրավապահ մարմինների, ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցների եւ դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախատեսվում է, որ սեմինար-քննարկմանը զեկույցով հանդես կգա Իսրայելի գլխավոր դատախազի տեղակալ Յ.Շեֆֆերը, որին կհաջորդի նշված հանցատեսակի դեմ պայքարը կարգավորող օրենսդրությանը եւ դրա կիրառման ընթացքում ի հայտ եկող վիճահարույց հարցերի քննարկումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |