16 հուլիսի 2011 - 14:15 AMT
Գենադի Մարտիրոսյան. Պիրոգի հետ մենամարտին ես պետք է շատ լուրջ պատրաստվեմ և միայն հաղթանակի տրամադրվեմ

WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դմիտրի Պիրոգը և այդ տիտղոսի հավակնորդ Գենադի Մարտիրոսյանը կհանդիպեն ռինգում այս տարվա սեպտեմբերին: Մենամարտը տեղի կունենա Կրասնոդարում: Մարտիրոսյանը նշել է, որ Պիրոգի հետ մենամարտին պետք է շատ լուրջ պատրաստվի և միայն հաղթանակի տրամադրվի: «Ես պատրաստ կլինեմ 100 տոկոսով, իսկ ռինգն ամեն ինչ իր տեղը կդնի: Լրացուցիչ դրդապատճառների մասին խոսելն ավելորդ է: Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու շանս հաճախ չի վիճակվում»,-ասել է Պիրոգը, հաղորդում է allboxing.ru-ն: Պիրոգը խոստովանել է, որ հայրենիքում մենամարտելը մեծ պատիվ է իր համար և նա կցանկանար, որպեսզի այդ տոնին ներկա լինեն բոլոր ցանկացողները: «Այժմ ես չեմ կարող բացել բոլոր խաղաքարտերը, սակայն երեկոյի մյուս մենամարտերի ծրագիրը շատ հետաքրքիր է ստացվում: Եթե ամեն ինչ լավ անցնի, երեկոն շատ հետաքրքիր կլինի բոլորի համար»: