16 հուլիսի 2011 - 17:09 AMT
Անցյալ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 200 անգամ, զոհեր չկան

Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների, հուլիսի 9-ից 16-ը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման շուրջ 200 դեպք, ինչի արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 850 կրակոց: Առաջնային գծում, բացի ինքնաձիգերից, հակառակորդը կիրառել է նաև գնդացիրներ և դիպուկահարային հրացաններ: Վստահորեն կատարելով իրենց մարտական խնդիրը, ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները շարունակել են վերահսկել իրավիճակը և ի տարբերություն հակառակորդի, զերծ մնացել աննպատակ ու սադրիչ գործողություններից: