Հուլիսի 15-ին չինական Նինբո քաղաքում կայացել է տղամարդկանց շախմատի աշխարհի թիմային առաջնության բացման արարողությունը:
Պարտիաները մեկնարում են հուլիսի 17-ին և ավարտվելու են հուլիսի 26-ին New Century Grand Hotel-ում:
Աշխարհի առաջնությունը կարգավիճակով երկրորդ թիմային շախմատային մրցաշարն է Համաշխարհային շախմատային օլիմպիադաներից հետո:
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնություններում երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր 1997-ին Լյուցերնում (Շվեյցարիա), 2001-ին` Երևանում, 2005-ին` Բեեր Շևայում (Իսրայել):
Նինբոյում Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ այս տարի հանդես են գալու գրոսմայստեր Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: