Արմեն Մարտիրոսյան. ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը չի լուծի երկրի սոցիալական խնդիրները

Արմեն Մարտիրոսյան. ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը չի լուծի երկրի սոցիալական խնդիրները

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը արդյունավետ չի համարում Հայ ազգային կոնգրեսի և իշխանությունների միջև երկխոսության հաստատումը: Ւնչպես հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում Մարտիրոսյանը, երկխոսությունն ինքնին դրական գործընթաց է, սակայն այն չի լուծում հայ հասարակության սոցիալական խնդիրները: «Եթե քաղաքական ուժերն ունեն ընդհանուր մոտեցում Հայաստանի արտաքին քաղաքականության կամ երկրի կառավարման համակարգի հարցում, ավելի տրամաբանական է, երբ նրանք համատեղ են գործում, դրանում ոչ մի բացասական բան չկա: Սակայն այս համագործակցությունն ուղղված չէ հայ հասարակության խնդիրների լուծմանը»,- ասել է նա:

Անդրադառնալով սպասումներին այդ երկխոսությունից` Մարտիրոսյանը նշել է, որ ակնկալում է, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք շահագրգռված են երկրի բարեկեցիկ ապագայի մեջ, պետք է միասին գործեն, քանի որ հասարակության մեջ առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ: Դրա հետ կապված նա նշել է, որ երկրի գյուղերում օրեցօր կրճատվում է բնակիչների քանակը, իսկ երիտասարդները հնարավոր առիթի դեպքում մտածում են հայրենիքից հեռանալու մասին:

 Ուշագրավ
---