Հուլիսի 18-ին չինական Նինբո քաղաքում մեկնարկել են շախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականը խաղում է ԱՄՆ հավաքականի հետ: Հայ գրոսմայստերներից առաջինը պարտիան ավարտել է Վլադիմիր Հակոբյանը: Նա սև խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Յուրի Շուլմանի հետ:
Գատա Կամսկի-Լևոն Արոնյան, Ալեքսանդր Օնիշչուկ-Սերգեյ Մովսիսյան և Յասեր Սեյրավան-Գաբրիել Սարգսյան պարտիաները շարունակվում են:
Առաջին տուրից հետո առաջնությունը գլխավորում է Հայատանի հավաքականը, որն ունի 3.5 միավոր: