18 հուլիսի 2011 - 17:47 AMT
Միխայիլ Լեոնտև. Ադրբեջանի ազգային պետության կայացումն ընթացել է հայերի ոչնչացման ճանապարհով

Ադրբեջանի ազգային պետության կայացումն ու ազգային ինքնագիտակցության ձևավորումն ընթացել է հայերի ոչնչացման ճանապարհով: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ և հրապարակախոս Միխայիլ Լեոնտևը: Ըստ նրա, «ազգային պետությունը վտանգավոր բան է, այդ խնդրի հետ բախվել են նաև Գերմանիան, Իտալիան, Ուկրաինան»: Քաղաքագետը որոշել է հիշեցնել, թե ինչպես է այդ գործընթացն ընթացել «ոչ թե եվրոպացիների, այլ սակավ քաղաքակիրթ ժողովրդների մոտ»:

«Օրինակ, Ադրբեջանում դա եղել է հայերի ոչնչացման միջոցով: Դա շատ տիպիկ միջոց է: Ինչպե՞ս է ընթացել ազգային ինքնության գիտակցման ուղին մեր եղբայր չեչենների մոտ: Ռուսախոսների ոչնչացման, այսինքն՝ ցեղասպանության, միջոցով: Չէ որ Գրոզնին չի եղել 80 տոկոսով չեչենական քաղաք: Այժմ մենք ունենք «հաղթած» երկիր, որտեղ ռուսալեզու բնակչություն Չեչնիայում ընդհանրապես չի մնացել: Դե գուցե, մի հինգ հոգի գտնվի, էլ չկա»,-զուգահեռներ է անցկացրել ռուս փորձագետը, գրում է Analitika.at.ua-ն: