Գագիկ Մինասյան. ՀԱԿ-ին ուղիղ եթեր տրամադրելու հարցը պետք է քննարկվի աշխատանքային խմբի հետ

Գագիկ Մինասյան. ՀԱԿ-ին ուղիղ եթեր տրամադրելու հարցը պետք է քննարկվի աշխատանքային խմբի հետ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի ու իշխանությունների երկխոսությամբ Հայաստանում ձևավորվում է նոր քաղաքական կուլտուրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա, հարկավոր է այնպես անել, որ երկխոսությունը կայանա, քանի որ այն ուղղված է երկրի առջև ծառացած հարցերի լուծմանը և բխում է պետության շահերից: Նա նշել է, որ կողմերը մտադիր են դեռ շատ հանդիպումներ ունենալ՝ քննարկելու համար բոլոր սուր հարցերը: «Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ երկխոսությունը կստացվի, սակայն կողմերից յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի դրա համար»,-ասել է նա:

Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպմանը՝ Մինասյանն ասել է, որ չի կարող կոնկրետ պատասխան տալ այդ հարցին: «Սակայն, չեմ կարծում, որ Հայաստանի նախագահը հանդիպման հարցում կմերժի որևէ քաղաքական ուժի, եթե այն խնդրի»,-ասել է նա:

Անդրադառնալով ՀԱԿ-ի վերջին պահանջներին, որ հանդիպումները պետք է հեռարձակվեն ուղիղ եթերթվ կամ հանդիպումից հետո նրանց պետք է եթերային ժամանակ տրամադրվի՝ Մինասյանն ասել է, որ եթե Կոնգրեսը կարծում է, թե այդ հարցը պետք է քննարկել, ապա նա պետք է դա անի աշխատանքային խմբի միջոցով: «Նման հարց աշխատանքային խմբի առջև չի դրվել»,-ասել է Մինասյանը:

Հուլիսի 18-ին Հանրային խորհրդի նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ ՀԱԿ ու կոալիցիոն կուսկացությունների ներկայացուցիչների հանդիպումը: ՀԱԿ կազմում էին՝ ՀԱԿ գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:

Կոալիցիան ներկայացնում էին՝ Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանը (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանը («ՕԵԿ»), Խաչիկ Հարությունյանը («ՕԵԿ»):

4  21.07.11 - ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---