Հուլիսի 22-ին Մարտունիում մեկնարկել է շախմատի ավանդական «Սևանա լիճ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 10 գրոսմայստեր:
Հայաստանը ներկայացնում են մրցաշարի անցյալ տարվա հաղթող Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքոնյանը, Ավետիք Գրիգորյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:
Մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի վրաց շախմատիստ Բահադուր Ջոբավան (2713): Նրան հաջորդում են Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս) և Իլդար Հայրուլինը (ՌԴ): Մրցումներին մասնակցում է նաև չինացի Չժոու Ցզյանչաոն:
Առաջին տուրում բոլոր մասնակիցները հավաքել են 0,5-ական միավոր: Երկրորդ տուրը տեղի կունենա հուլիսի 23-ին, իսկ մրցաշարը կավարտվի հուլիսի 30-ին: