Վանես Մարտիրոսյան. Լավ կլիներ, եթե Անգուլոյի հետ մենամարտը տեղի ունենար Կանադայում![]() 23 հուլիսի 2011 - 17:08 AMT PanARMENIAN.Net - WBC Silver վարկածով տիղտոսակիր Վանես Մարտիրոսյանը (ԱՄՆ), որը WBC որոշմամբ պետք է ընտրական մենամարտ անցկացնի Ալֆրեդո Անգուլոյի (Մեքսիկա) հետ, խոստովանել է, որ շատ ուրախ է հանդիպման համար: «Անգուլոն հիանալի բռնցքամարտիկ է, իմ թիմն ամեն ինչ արել է, որպեսզի այս մենամարտը կայանա, և ես դրան վաղուց էի սպասում»,- Մարտիրոսյանի խոսքերը հաղորդում է boxingscene.com-ը: Մեքսիկացի բռնցքամարտիկն առաջարկել է օգոստոսի 20-ին մենամարտ անցկացնեկ Մեքսիկայում, քանի որ նա մուտքի արտոնագրի հետ կապված խնդիրներ ունի: Մարտիրոսյանը նշել է, որ դեմ չէ մենամարտը Մեքսիկայում անցկացնելուն, քանի որ այնտեղ շատ երկրպագուներ ունի. «Մեքսիկացի երկրպագուները շատ լավն են, բայց, հնարավոր է, ես ու Անգուլոն համաձայնվենք մենամարտ անցկացնել չեզոք տարածքում, օրինակ՝ Կանադայում»: Այս զույգի հաղթողը մրցելու է Սաուլ Ալվարեսի (Մեքսիկա) հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |