«Կալենց» թանգարանում մեկնարկելու է «Նման մի բան. Պոլիվինիլ ացետատ» նախագիծը23 հուլիսի 2011 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին մեկնարկելու է «Նման մի բան. Պոլիվինիլ ացետատ» կամ "Like That. Polyvinyl acetate" նախագիծը, որը ներկայացնելու է «Ուտոպիանա» մշակութային-ստեղծագործական ՀԿ-ն: Այն մեկնարկելու է «Կալենց» թանգարանում: Համադրողներն են Վահագն Ղուկասյան (Գյումրի, ԳԺԱԿ) և Արման Գրիգորյան (Երևան, ԱԻԿԱ): Նախագիծը յուրօրինակ մի փորձ է թանգարանային խոսակցություն սկսել Հայաստանի ժամանակակից արվեստի առանձնահատուկ խնդիրների շուրջ: Նախագիծը նպատակ ունի արվեստի քննադատական դիսկուրսին մասնակից դարձնել իրենց ստեղծագործական ուղին նոր սկսող երիատասարդ արվեստագետներին և արվեստի քննադատներին: Նախագծի շրջանակում կկազմակերպվի Գյումրու և Երևանի երիտասարդ արվեստագետների տարբեր մեդիաներով կատարված աշխատանքների ցուցադրություն, կերպարվեստում նոր նյութերի օգտագործմամբ հետաքրքրվող արվեստագետների աշխատանքների պրեզենտացիաներ ու քննարկումներ: Նախագծի շրջանակներում տեղի է ունենալու բանախոսությունների շարք և քննարկումներ: Նախագիծը շարունակվելու է մինչև օգոստոսի 27-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |