Շախմատի աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրում հաղթանակներ տարան Հայաստանի և Չինաստանի հավաքականները՝ հաղթելով Հնդկաստանի և Եգիպտոսի հավաքականներին:
6-րդ տուրից հետո Հայաստանը 10 թիմային և 16 անհատական միավորներով շարունակում է գրավել առաջին տեղը, երկրորդ տեղում է Ռուսաստանը, երրորդ տեղում՝ Հունգարիան:
7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Հունգարիայի, Չինաստանը՝ Ռուսաստանի, Հնդկաստանը՝ Եգիպտոսի, Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի, Ուկրաինան՝ Իսրայելի հետ: