Թուրքիայում հիանալի հասկանում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խանգարում է Ադրբեջանը, հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով, նա նման եզրակացության է հանգել Թուրքիայի ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո: Հանդիպումը, որն ի սկզբանե պլանավորված չէր, կայացել է Հայաստանի Քաղաքացիական հասարակության խորհրդի ներկայացուցիչների՝ Թուրքիա կատարած այցի շրջանակներում: Ինչպես նշել է Կիրակոսյանը, հանդիպումից հետո նա հանգել է հետևության, որ հիմա Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների լավագույն շրջանը չէ: Երևում է՝ Անկարային դուր չի գալիս, որ Բաքուն արդեն Թուրքիայի առջև ուլտիմատումներ է դնում և փորձում թելադրել՝ ինչ անել:
Ավելին, ակհայտ է դարձել, որ Ադրբեջանի կողմից Կազանի հանդիման տապալումը զարյացրել է Դավութօղլուին: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: