Լիբանանում գնահատում են հայ համայնքի դերակատարությունը երկրի քաղաքական կյանքում26 հուլիսի 2011 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի ներքաղաքական վիճակին, հայ-լիբանանյան հարաբերությունների ներկա փուլին, երկու բարեկամ երկրների խորհրդարանների համագործակցության աշխուժացման հեռանկարներին առնչվող հարցեր: Քննարկվել են նաև առաջիկայում Լիբանանի խորհրդարանի նախագահի Հայաստան կատարելիք հնարավոր այցի մանրամասները: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հուլիսի 25-ին դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ադնան Մանսուրի հետ: Դեսպանը նախարար Ադնան Մանսուրին փոխանցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական նամակը՝ Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նշվել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Երկուստեք ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների իրականացման, առկա իրավական դաշտի թարմացման, միջազգային կազմակերպություններում սերտ համագործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների և զբոսաշրջության ակտիվացման անհրաժեշտությունը: Նախարար Ադնան Մանսուրը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարի շնորհավորանքների և հրավերի համար, ինչպես նաև համոզմունք հայտնել, որ բարձրաստիճան պատվիրակությունների, մասնավորապես ԱԳ նախարարների փոխայցելությունները և արտաքին գերատեսչությունների խորհրդատվությունների անցկացումը նոր լիցք կհաղորդեն և որակական նոր մակարդակի կհասցնեն երկկողմ ջերմ և բարեկամական հարաբերությունները: Նա բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը Լիբանանի քաղաքական կյանքում: Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը ներկայացրել է մանրամասներ ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող վերջին զարգացումների մասին: Քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |