Ռուբեն Սաֆրաստյան: Եկեղեցիները վերադարձնելու մասին բանաձևը Թուրքիան կհամարի իր ներքին գործերին միջամտելու փորձ![]() 26 հուլիսի 2011 - 13:50 AMT PanARMENIAN.Net - «Եթե նույնիսկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունի Եկեղեցիները վերադարձնելու մասին բանաձևը, Թուրքիան այն կընդունի բացասական և կհամարի իր ներքին գործերին միջամտելու փորձ»,- հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպաման ժամանակ հայտարարեց թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Հովարդ Բերմանը կոնգրեսական Էդ Ռոյսի հետ համատեղ ներկայացրել է թիվ 306 բանաձևը «Եկեղեցիները վերադարձնելու մասին», որով կոչ է արվում Թուրքիային դադարեցնել քրիստոնյա բնակչության հանդեպ խտրականությունը: Բանաձևին սատարում է 31 կոնգրեսական: Բանաձևում Թուրքիային կոչ է արվում կատարել միջազգային պարտավորությունները և վերջ տալ կրոնական հետապնդման բոլոր ձևերին, պաշտպանել մարդու իրավունքները և քրիստոնյաների կրոնական ազատությունները: Տվյալ բանաձևի հեղինակները նաև կոչ են անում Անկարային օրինական ճանապարհով վերադարձնել բռնագրավված հայկական, հունական, ասորական, և այլ քրիստոնեական եկեղեցիները: Սաֆրաստյանի կարծիքով, այս բանաձևն ընդունվելուց հետո, թուրք ժողովրդին միանգամից պարզ կդառնա, որ այսքան ժամանակ իրենք ապրում են մի տարածքում, որը քրիստոնեական է: «Թուրքիան և Ամերիկան հասկանում են, որ երկուսն էլ խաղ են խաղում: Այս հարցում թուրքական կառավարությունը ոչ մի վնաս չի կրում, քանի որ այս պահին ԱՄՆ-ի համար շատ ավելի կարևոր է Թուրքիայի դերը Միջին Արևելքում»,- նշեց Սաֆրաստյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |