2010 թ. Հարավային Կովկասում աղետների ռիսկի նվազեցման համար ծախսվել է 2 մլն եվրո![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ին ՅՈՒՆԻԵՖ-ը, Հայկական Կարմիր խաչ ընկերությունը և ՕՔՍՖԱՄ ՄԲ հայաստանյան մասնաճյուղը ներկայացրին 2010 թվականի ապրիլին Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում մեկնարկած «Աղետների ռիսկի կառավարման» տարածաշրջանային ծրագրի արդյունքները: Հարավային Կովկասում աղետների նկատմամբ դիմադրություն ձևավորելու նպատակով Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության բաժինը իրականացրել է աղետների նախապատրաստական ծրագիր (DIPECHO): 2010 թվականին այդ ծրագիրն իրականացնելու համար տրամադրվել է 2 մլն եվրո: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ժամանակավոր պաշտոնակատար Օննո Սիմոնսը: Իսկ ՅՈՒՆԻԵՖ-ը և Կարմիր խաչը Հայաստանի 4 մարզերում` Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Շիրակում և Արագածոտնում, իրականացրել են մի ծրագիր, որի նպատակը կրթության բոլոր մակարդակներում անվտանգության և աղետների նկատմամբ դիմադրության միջավայրի ստեղծումն է: Հատուկ դասընթացներին մասնակցել են 24 նախակրթարանների շուրջ 96 ուսուցիչներ և 4000 երեխաներ: Ծրագրի հիմնական ձեռքբերումներից է 2011-2015 թթ. կրթության զարգացման պետական ծրագրում և հանրակրթության պետական չափանիշների մեջ աղետների ռիսկի նվազեցման ինտեգրումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |