«ԱրմենՏել»-ի «Հոսթինգ» ծառայությունն անվճար կտրամադրվի մինչև տարեվերջ![]() 26 հուլիսի 2011 - 16:24 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է իրավաբանական անձանց համար «Հոսթինգ» ծառայության փորձնական կոմերցիոն շահագործման փուլի երկարաձգման մասին: Մինչև տարեվերջ ծառայությունը կտրամադրվի անվճար: Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին «ԱրմենՏել» ընկերության հոսթինգ- պլատֆորմի վրա տեղադրել իր կայքը` դոմենի սեփական անունով: Հաճախորդին տրվում է` սերվերի սկավառակի վրա որոշակի տիրույթ, հասանելիության միջոցներ (URL-hօsting.beeline.am համապատասխան Login-ով և գաղտնաբառով), սերվերի կառավարման հնարավորություն, կարգավորման գործիքներ, փոստային արկղեր և այլն, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: «ԱրմենՏել» ընկերությունը որպես ազգային օպերատոր և Հայաստանի խոշորագույն ինտերնետ մատակարար շարունակում է աջակցել տեղական վեբ-կայքեր մշակողներին: Վստահ եմ, որ մեր առաջարկը կնպաստի Հայաստանում ազգային բովանդակության զարգացմանը, իսկ կայքերի հոսթինգը երկրի ներսում թույլ կտա ապահովել վեբ-կայքերի հասանելիության բարձր արագություն և հուսալիություն», - ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Ծառայության շրջանակում նախատեսված է 5 սակագնային փաթեթ. Small, Medium, Office, Extra և Professional, որոնք փորձնական կոմերցիոն շահագործման ընթացքում տրամադրվում են անվճար: Small սակագնային փաթեթին միանալիս հաճախորդին տրամադրվում է 50 ՄԲ սկավառակային ծավալ, Medium-ի դեպքում` 100 ՄԲ, Office` 300 ՄԲ, Extra` 500 ՄԲ, Professional` 1 ԳԲ: Բոլոր սակագնային փաթեթներում նախատեսված է. հաճախորդի կողմից ամբողջական պահուստային պատճենման, ինչպես նաև կայքի հաճախելիության վիճակագրությանը ծանոթանալու հնարավորություն, դոմենների և ենթադոմենների, MySQL տվյալների բազաների, փոստային արկղերերի տրամադրում և այլն: Ծառայության գործառույթները ներառում են նաև DNS, SSL-արձանագրության, FTP հասանելիություն, Java Applications և այլ հնարավորություններ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |