Իրանը և Ռուսաստանը հույս ունեն Բուշերի ԱԷԿ-ը գործարկել օգոտոսին![]() 26 հուլիսի 2011 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Իրանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ Բուշերի ԱԷԿ գործարկման ամսաթիվը նշանակելու և պաշտոնական արարողություն անցկացնելու համար, երկուշաբթի օրն ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը: «Մենք հույս ունենք այն էլեկտրոակայանը գործարկել Ռամադանի վերջին՝ օգոստոին»,- ասել է նա լրագրողներին: Նա հավելել է, որ գործարկման գործընթացը գրեթե ավարտված է, անցկացվում է թեստավորում էլեկտրակայանն ազգային ցանցին միացնելու համար, հաղորդում է ISNA տեղեկատվական գործակալությունը: Հունիսի վերջին ռուսական կոնցեռնի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հաղորդել է, որ Իրանում Բուշերի ԱԷԿ վրա կատարվող աշխատանքը մտել է եզրափակիչ փուլ: Բուշերի ԱԷԿ-ը առաջին ատոմային էլեկտրակայանն է Իրանում և Մերձավոր Արևելքում: Ռուսաստանը կառուցում է Բուշերի ԱԷԿ-ի առաջին բլոկը ՌԴ-ի ու Իրանի միջև 1992թ. կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: «Ատոմշինարտահանումը», ըստ 1995թ. կնքած պայմանագրի, ավարտում է ԱԷԿ-ի շինարարությունը, որը սկսել էր գերմանական Kraftwerk Union A.G (Simens/KWU) կոնցեռնը: «Ատոմշինարտահանումը» շինհրապարակում սկսեց աշխատել 1998թ.: Իրանի իշխանությունները նախկինում մտադիր էին ԱԷԿ-ը շահագործման հանձնել 2008թ.: 2008-ի սկզբին Ռուսաստանն ավարտեց միջուկային վառելիքի առաքումը էլեկտրակայանի համար: Իրանը մտադիր է 360 Մ/վտ հզորությամբ ևս մեկ ատոմակայան կառուցել Խուզիստան նահանգում: Բուշերի ԱԷԿ միացումը Իրանի էներգահամակարգին նախատեսվում էր մինչև 2010-ի վերջ, սակայն 2011-ի փետրվարին տեխնիկական խնդրի հետ կապված Ռուսաստանը պահանջեց հեռացնել ուրանային վառելիքը, և իրանական կողմը կատարեց այդ պահանջը՝ ելնելով անվտանգության նկատառումներից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |