Թուրքերն ու ադրբեջանցիները նեղացել են կոնգրեսական Ռոբերտ Դոլդից Հայոց ցեղասպանության պատճառով27 հուլիսի 2011 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Իլինոյսից ընտրված կոնգրեսական Ռոբերտ Դոլդի այն հայտարարությունը, թե ԱՄՆ 1915թ. իրադարձությունները գնահատում է որպես Հայոց ցեղասպանություն, առաջացրել է ԱՄՆ թուրքական ու ադրբեջանական համայնքների դժգոհությունը: Ընդ որում, ադրբեջանցի Ջաբար Վելիևը կապել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը ԱՄՆ տնտեսական ճգնաժամի հետ՝ հայտարարելով, թե նման պայմաններում այդպիսի հայտարարություններն «անընդունելի են»: Ավելին, նա կոչ է արել բոլոր թուրքերին ու ադրբեջանցիներին նամակներ հղել Կոնգրեսին ու Դոլդի գրասենյակ, հայտնում է Day.az-ը: Վելիևը նշել է, որ թուրքերն ու ադրբեջանցիները մտադիր են մի շարք ակցիաներ կազմակերպել, նամակ հղել պաշտոնյաներին, թերթերին ու ՈԿԿ-ներին՝ հորդորելով «ուշադիր հետազոտել 1915թ. իրադարձությունները և հետո միայն որոշում կայացնել»: Դոլդը Հայոց ցեղասպանության մասին 304 բանաձևին սատարող հանրապետական կոնգրեսականնեից մեկն է: «Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և պետք է ճանաչվի»,-ասել է կոնգրեսական Դոլդը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |