Ո՞ւմ է փորձում համոզել Էրդողանը, որ Անկարա-Բաքու հարաբերությունների սերտացումն ուղղված է Կովկասի խաղաղությանը

Ո՞ւմ է փորձում համոզել Էրդողանը, որ Անկարա-Բաքու հարաբերությունների սերտացումն ուղղված է Կովկասի խաղաղությանը

PanARMENIAN.Net - Թուրք-ադրբեջանական հարաբերությունների սերտացումն ուղղված է Կովկասի կայունության ապահովմանը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան այցի նախօրեին: «Մենք կաշխատենք հանուն խաղաղության Հարավային Կովկասում»,-ասել է նա: Ըստ նրա, երկկողմ կապերի զարգացումը Ադրբեջանի պաշտոնյաների հետ քննարկումների հիմնական առարկան կլինի:

«Հունիսի 12-ի ընտրություններից հետո, ես այցելեցի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն և այցն Ադրբեջան իմ երկրորդ արտասահմանյան ուղևորությունը կլինի»,-ասելէ Թուրքիայի վարչապետը:

Էրդողանը հավելել է, որ պետությունների միջև կշարունակվեն էներգետիկ նախագծերի հետ կապված աշխատանքները, հատկապես Nabucco-ի հարցում: «Այդ նախագծից Եվրոպան 10 մլրդ խմ բնական գազ է ակնկալում: Մենք այդ կապակցությամբ հանդիպումներ ենք կազմակերպում և աշխատում ենք ճանապարհային քարտեզի վրա»,-գրում է «ԱՊԱ» գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---