28 հուլիսի 2011 - 19:50 AMT
Լոռու նոր մարզպետ դարձավ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը

2011-ի հուլիսի 28-ից իր դիմումի համաձայն ազատելով Լոռու նախկին մարզպետին` կառավարությունը որոշել է Ալավերդի քաղաքի քաղաքապետ Արթուր Նալբանդյանին նշանակել Լոռու մարզպետ։ Տիգրան Սարգսյանը, դրական բնութագրելով Արթուր Նալբանդյանի աշխատանքային գործունեությունը, շնորհավորել է նորանշանակ մարզպետին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք։