Պայթեցվել է Իրանից Թուրքիա բնական գազ առաքող գազատարը

Պայթեցվել է Իրանից Թուրքիա բնական գազ առաքող գազատարը

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ի վաղ առավոտյան պայթեցվեց Իրանից Թուրքիա բնական գազ առաքող գազատարը, հայտնում է Mehr գործակալությունը:

Ըստ գործակալության, գազի առաքումը դադարեցվել է: Հրդեհը մարվել է: Այժմ կատարվում են վերականգնողական աշխատանքներ, որը վնասվել էր հրդեհի արդյունքում:

Իրանն ամեն օր շուրջ 30 մլն խմ բնական գազ է արտահանում Թուրքիա: 2009թ. Իրանն օրական արտահանել է միջինը 21 մլն խմ գազ:

Իրանին են պատկանում Ռուսաստանից հետո աշխարհում քանակով երկրորդ պաշարները և դեպի Թուրքիա գազի երկրորդ խոշոր մատակարարն է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---