Արշակ Ղազարյանը Երևանում «Orange Cup» թենիսի մրցաշարի եզրափակչում կխաղա Դենիս Կլոկի հետ![]() 29 հուլիսի 2011 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր Orange Tennis ակումբում տեղի ունեցան «Orange Cup» մինչև 14 տարեկան պատանիների և աղջիկների միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերը, որոնց արդյունքում պարզ դարձան եզրափակիչների մասնակիցների անունները. Վաղը առավոտյան ժամը 10-ին եզրափակչում կմրցեն Ղազարյան Արշակ (Հայաստան) - Դենիս Կլոկ (Ուկրաինա), Անաստասիա Շաուլսկայա (Ռուսաստան) - Եկատերինա Ալայ (Ռուսաստան) զույգերը։ Արշակ Ղազարյանը կիսաեզրափակչում հաղթանակ է տարել այս մրցաշարի առաջին համար հանդիսացող Իգամբերդիև Տիմուրի նկատմամբ: Այս մրցաշարին մասնակցում են 90 պատանի թենիսիստներ տասներկու երկրներից (Գերմանիա, Իտալիա, Թուրքիա, Իսրայել և այլն): Այս մրցաշարին կհաջորդեն Ալեքսանդր Ծատուրյանի և Արթուր Շիլաջյանի հուշամրցաշարերը մինչև 14,16 տարիքային խմբերում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |