Հայաստանյան երեք ընկերություններ արժանացել են եվրոպական բիզնես մրցանակաբաշխության «Պատվո ժապավեն»-ի

Հայաստանյան երեք ընկերություններ արժանացել են եվրոպական բիզնես մրցանակաբաշխության «Պատվո ժապավեն»-ի

PanARMENIAN.Net - Հայաստանյան երեք ընկերություններ` «ԱՈՒՄ»-ը, «Բյուրակն»-ը և «Մանանա Գրեյն»-ը արժանացել են «Պատվո ժապավեն»-ի (Ruban d’Honneur)` «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից հովանավորվող Եվրոպական բիզնես մրցանակաբաշխության «Նախագահի ընտրություն» անվանակարգում:

Հայաստանյան բիզնես սերուցքը ներկայացնող այս երեք ընկերությունները եվրոպական 100 լավագույն և առավել դինամիկ զարգացող բիզնեսների շարքում այժմ հնարավորություն են ստացել պայքարել Մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում` տասը անվանակարգերից մեկում հաղթող ճանաչվելու համար: «Պատվո Ժապավեն»-ի բոլոր մրցանակակիրները հրավիրված են ներկա գտնվել նոյեմբերի 22-ին Բարսելոնայում, Թագավոր Խուան Կառլոս Հյուրանոցում կայանալիք Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության գալա ընդունելությանը:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի մամլո ծառայության փոխանցմամբ, - «Չափազանց ուրախ ենք, որ հայաստանյան ընկերությունների համար հնարավորություն ստեղծեցինք ներկայացնել Հայաստանը և հանդես գալ սեփական հաջողություններով եվրոպական հանրության առջև: Եթե նախորդ տարի մեր կողմից Եվրոպական բիզնես մրցանակաբաշխությանը ներկայացված ընկերությունների թիվը չէր գերազանցում մեկ տասնյակը, ապա այս տարի արդեն միջազգային բիզնեսում ներգրավված լինելու ցանկություն հայտնած ընկերությունների թիվը հասավ 40-ի»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---