2011թ-ի հուլիսի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89,543,625 ԱՄՆ դոլար 364.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 83,709,869 ԱՄՆ դոլար 365.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 31,400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 364.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,100,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 365.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հուլիսի 18-ից հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 49.0 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը։