ՏՄՊՊՀ-ն կպարզի թե ինչու է «Երևան SET»-ի ապրանքային նշանն այդքան նման «Երևան CITY» ցանցի նշանին

PanARMENIAN.Net - Այսօր՝ հուլիսի 29-ին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվեց վարույթ հարուցել «Երևան SET» սուպերմարկետի նկատմամբ՝ օրենքի հնարավոր խախտման առնչությամբ: Ինչպես ասվում է հանձնաժողովի մամլո ասուլիսում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնում գործում է «Երևան SET» անվանումով սուպերմարկետ, որի ապրանքային նշանը շփոթության աստիճանի նման է «Երևան CITY» սուպերմարկետների ցանցի ապրանքային նշանին:

Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարողի գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Մասնավորապես այս դեպքում շփոթության առաջացում է համարվում այլ տնտեսվարողին պատկանող ապրանքային կամ սպասարկման նշանի նմանակումը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---