Արմեն Գևորգյանն ընդունեց «ՀՄՀ» կորպորացիայի պատասխանատուներին![]() 29 հուլիսի 2011 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ենթակառուցվածքների տնօրեն Հիմեշ Դանգիլին և կորպորացիայի հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնյա Շահրիգյանին: Հանդիպմանը ներկա էր նաև «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Քննարկվեցին «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի ավարտական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվեց, որ ծրագրով իրականացվող հիմնական աշխատանքները կատարված են: Արդեն շահագործման են հանձնված մայր ջրանցքները, ընթացքի մեջ են և առաջիկայում ամբողջովին կավարտվեն պոմպակայանների, երրորդ կարգի ջրագծերի, դրենաժային համակարգի վերականգնման բաղադրիչներով իրականացվող աշխատանքները: Արձանագրվել են որոշակի խնդիրներ աշխատանքի որակի հետ կապված, մասնավորապես` երրորդ կարգի ջրանցքներում, որոնք կապալառու կազմակերպությունները պետք է վերացնեն: Երկուստեք կարևորվեց ավարտական փուլում կապալառուների և վերահսկող կազմակերպությունների առավել համագործակցված աշխատանքը` հնարավորինս սեղմ ժամկետներում ծրագրերն ավարտելու նպատակով: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ձևավորվելու է աշխատանքյաին խումբ ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետների մասնակցությամբ, որն առաջիկա շաբաթների ընթացքում կգույքագրի ընթացիկ ծրագրերում առկա խնդիրները` հաշվի առնելով, որ մինչև պայմանագրի ավարտը պետք է իրականացվեն բոլոր միջոցառումները, որպեսզի կապալառու կազմակերպությունները վերացնեն արձանագրված թերությունները: Ա. Գևորգյանը նշեց նաև, որ ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվել է աշխատել ՋՕԸ-երի հետ, որպեսզի թերի իրականացված որևէ աշխատանք չընդունվի: Հանդիպմանը քննարկվեցին պոմպերի հետշահագործման հետ կապված խնդիրները: Այս առնչությամբ փոխվարչապետը նշեց, որ հանրապետությունում գործող ՋՕԸ-երն ունեն անհրաժեշտ կարողությունները նոր պոմպերի սպասարկումը կազմակերպելու համար, իսկ լուրջ տեխնիկական խնդիրների ի հայտ գալու պարագայում առկա են այն մասնագիտական կառույցները, որոնց միջոցով ՋՕԸ-երը, ելնելով սեփական շահագրգռվածությունից, կարող են լուծել տեխնիկամասնագիտական խնդիրները: Փոխվարչապետն ընդունելի համարեց նաև ՋՕԸ-երի և մասնագիտացված ծառայություններ մատուցող ընկերությունների համագործակցությունն ըստ մարզերի կանոնակարգելու հնարավորությունը: Անդրադարձ կատարվեց նաև երաշխիքային ժամկետում թերությունները վերացնող կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության կազմակերպման հարցերին: Փոխվարչապետը մեկ անգամ ևս վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է իրականացնել հնարավոր բոլոր գործողությունները` մինչև պայմանագրով սահմանված ժամկետները ծրագիրն ամբողջական և որակով իրականացնելու համար: «ՀՄՀ» կորպորացիայի պատասխանատուները գնահատելով իրականացվող ջանքերը` հույս հյատնեցին, որ ընթացքում ի հայտ եկող տեխնիկական խնդիրները համատեղ աշխատանքների շնորհիվ կստանան իրենց լուծումները, հաղորդում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |