Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 29-ին ընդունել է սպառնալիքների նվազեցման և արտահանման վերահսկողության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էնն Գենզերի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկողությանն առնչվող հարցեր, հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---