Տեսչական ստուգումների անցկացման նոր համակարգի շնորհիվ անհիմն ստուգումները կկրճատվեն![]() 29 հուլիսի 2011 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի չորրորդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Համաձայն հաստատված օրակարգի` խորհուրդը քննարկել է 2011 թ. հունիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած (ուժի մեջ կմտնի 2011թ. օգոստոսի 6-ին) «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղեցույցերը և օրինակելի ձևերը: Օրենքի փոփոխությամբ ներդրվում է տեսչական ստուգումների անցկացման նոր համակարգ, որի շնորհիվ հնարավորություն կստեղծվի սահմանափակել անհիմն ստուգումները և ուշադրության կենտրոնում պահել ամենառիսկային տնտեսվարողներին: Ստուգող մարմինները պետք է մշակեն ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի մեթոդաբանություն և ստուգաթերթեր, ինչպես նաև հրապարակեն իրենց տարեկան ստուգումների ծրագրերն ու իրականացված ստուգումների և ուսումնասիրությունների հաշվետվությունները: Հարցի առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարությունը ներկայացրել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի մեթոդաբանության և ստուգաթերթերի մշակման մեթոդական ուղեցույցերը, ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձևը և լրացման ուղեցույցը, նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների հաշվետվության օրինակելի ձևը և լրացման ուղեցույցը, որոնք կնպաստեն ստուգող մարմինների կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների ամբողջական համակարգի արդյունավետ ներդրմանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Նիստում ի գիտություն է ընդունվել պիլոտային տեսչություններում իրականացված աշխատանքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը: Մեկ այլ հարցով հավանության է արժանացել աշխատանքի պետական տեսչության հետ համատեղ մշակված ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության նախագիծը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |