«Շենգավիթը», չնայած պարտությանը, գլխավորում է Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակը

«Շենգավիթը», չնայած պարտությանը, գլխավորում է Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ին տեղի են ունեցել Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայի առաջնության 16-րդ տուրի խաղերը: «Գանձասար-2»-ն ու «Փյունիկ-2» ոչ ոքի են խաղացել՝ 3:3: «Փյունիկ-2»-ը 1:2 հաշվով զիջել է «Իմպուլս-2»-ին, իսկ «Արարատ-2»-«Միկա-2» խաղն ավարտվել է 0:2 հաշվով:

«Բանանց-2»-ը «Շենգավիթից» ուժեղ գտնվեց, խաղն ավարտվեց 2:3 հաշվով: Սակայն, չնայած պարտությանը, «Շենգավիթը» շարունակում է 29 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Բանանց-2»-ն ու «Գանձասար-2»-ը վաստակել են 26-ական միավոր և գրավում են համապատասխանաբար 2 ու 3 տեղերը:

Առաջին լիգայի 17 տուրը տեղի կունենա օգոստոսի 9-ին, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---