2013թ. բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կանցնի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Նման որոշում է կայացվել Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) գործկոմի նիստում: AIBA գործկոմի անդամները միաձայն հավանություն են տվել Աստանայի թեկնածությանը, հաղորդում է lenta.ru-ն:
Այն մասին, որ ԱԱ-2013-ը կանցնի Ղազախստանում, օգոստոսի 1-ին հայտնել է AIBA նախագահ Ու Ցզինգոն: Դա տեղի ունեցավ Աստանայում, որտեղ հուլիսի 31-ին ավարտվեց պատանի բռնցքամարտիկների աշխարհի առաջնությունը:
2011թ. բռնցքամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Բաքվում: Մրցաշարը մեկնարկում է սեպտեմբերի 22-ին և կավարտվի հոկտեմբերի 10-ին, կխաղարկվեն 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրերը: