Սերգեյ Սմբատյանը «Օհրիդյան ամառ» փառատոնին կղեկավարի Մակեդոնիայի օպերայի և բալետի նվագախումբը![]() 2 օգոստոսի 2011 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հանդես կգա «Օհրիդյան ամառ» փառատոնին, որն անցկացվում է Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում: Օգոստոսի 4-ին քաղաքի անտիկ թատրոնում նա կղեկավարի Մակեդոնիայի օպերայի և բալետի նվագախումբը: Համերգին ելույթ կունենա նաև «21-րդ դարի տենորներ» ռուսական երաժշտական նախագիծը: Ծրագրում հնչելու են Ստրոսի, Պուչինիի, Ռոսսինիի, Ալբինոնիի, Վերդիի, Տոստիի և Ռոդրիգոյի ստեղծագործությունները: «Օհրիդյան ամառ»-ը ամենահայտնի Եվրոպական փառատոներից մեկն է: Ամենամյա այս փառատոնը կայանում է հուլիսի 12-ից օգոստոսի 20-ը: Առաջին համերգը կայացել է 1961թ-ին քաղաքի Սբ. Սոֆյա եկեղեցում: Փառատոնը հիմնականում բացոթյա է, համերգները կայանում են եկեղեցիների բակերում, անտիկ թատրոնում, միջնադարյան կառույցների հարևանությամբ: Ամեն տարի փառատոն են այցելում բազմաթիվ աշխարհահռչակ այնպիսի երաժիշտներ և կատարողներ, ինչպիսիք են դաշնակահար Դենիս Մացուևը, օպերային երգչուհի Բարբարա Հենդրիքսը, վիրտուոզ կիթառահար Պեպե Ռոմերոն և այլն: «21-րդ դարի տենորներ» երաժշտական նախագծի մեջ ներառված են մոսկովյան հռչակավոր թատրոնների մեներգիչներ: 5 տարվա պատմություն ունեցող նախագիծը մասնակցել է բազմաթիվ միջազգային հռչակավոր փառատոների, ելույթ ունեցել աշխարհի ամենահայտնի բեմերում: Խումբը կատարում է ինչպես դասական և հոգևոր, այնպես էլ էստրադային և ժողովրդական երգեր: Առանձին բաժին են կազմում Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |