Հայաստանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավար է նշանակվել Տրայան Խրիստեան![]() 3 օգոստոսի 2011 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը հայտարարել է 25 երկրներում ԵՄ պատվիրակությունների ղեկավարների նշանակման մասին: Հայաստանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավար է նշանակվել Տրայան Խրիստեան: Նշանակվել է նաև ԵՄ պատվիրակության ղեկավարը Թուրքիայում՝ ֆրանսիացի Ժան Մորիս Ռիպերը: Ըստ Էշթոնի, այդ նշանակումները 2011թ. պատվիրակությունների ղեկավարների ռոտացիայի մաս են կազմում: Պատվիրակությունների նորանաշնակ ղեկավարներից 16-ը ներկայացնում են ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ծառայությունները, 7-ը՝ Արտաքին քաղաքականության եվրոպական ծառայությունը և 2-ը՝ Եվրահանձնաժողովը: Համապատասխան թեկնածությունները հաստատվել են ընդունող երկրների համաձայնությունը ստանալուց հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |