4 օգոստոսի 2011 - 11:06 AMT
Նիկոլա Սարկոզին հոկտեմբերին կժամանի Հայաստա՞ն

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հավանաբար աշնանը կժամանի Հայաստան: Ինչպես նշում է «Հրապարակը», իր դիվանագիտական աղբյուրների համաձայն նա Հայաստանում է գտնվելուհոկտեմբերի 7-9:Սարկոզին, ում այցելությունը Հայաստան մի քանի անգամ հետաձգվել է, գալիս է տարածաշրջանային այցով:

Ինչպես նշում է թերթը, նա լինելու է Վրաստանում, ապա գալու է Հայաստան և կարճատև այց է ունենալու Ադրբեջան:

Ամենայն հավանականությամբ այցի շրջանակներում կքննարկվի ղարաբաղյան կարգավորման հարցը՝ հաշվի առնելով Ֆրանսիայի միջնորդական առաքելությունը այդ գործընթացում: