Շախմատի Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլի երկրորդ տուրն անհաջող էր Էլինա Դանիելյանի համար:
Հայ շախմատիստուհին սև խաղաքարերով զիջել է Ռուան Լուֆեյին (Չինաստան), պարտությունից հետո Դանիելյանը նահանջել է 9-րդ տեղը:
Երրորդ տուրում նա կխաղա Եկատերինա Կովալևսկայայի (Ռուսաստան) հետ, որը զբաղեցնում է 11-րդ տեղը: Գրան պրիի առաջատարը չինացի շախմատիստուհի Հոու Իֆանն է, որը վաստակել է 2 միավոր: